Հասարակություն
Բժիշկները՝ արջի կողմից հարձակման ենթարկված մարդու առողջական վիճակի մասին
Հունիսի 4-ին, ժամը 08։36-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Սևաժայռ գյուղի «Խոզան» կոչվող տարածքում արջը վնասել է Լ․ Վ․-ին (ծնված 1986 թ.)։
Փրկարարները Լ․ Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0