Ժոզե Մոուրինյոն գլխավորել է թուրքական «Ֆեներբահչեն»
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզչական գործունեությունը կշարունակի Թուրքիայի առաջնությունում: Պորտուգալացի մասնագետը պաշտոնապես նշանակվել է «Ֆեներբահչեում»:
Այս մասին հայտնում է ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնապես համաձայնագրի ժամկետները չեն հրապարակվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ կողմերը ստորագրություններ են դրել պայմանագրի տակ առաջիկա երկու տարվա համար:
«Բարի գալուստ, յուրահատուկ», - ասված է ակումբի՝ սոցցանցերում տարածած ողջույնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն 61 տարեկան է։ Ավելի վաղ նա լքել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որտեղ աշխատում էր 2021 թվականից: Հռոմեացիները նրա գլխավորությամբ հաղթեցին կոնֆերենցիաների լիգայի դեբյուտային խաղարկությունում, ինչպես նաև հասան Եվրոպա լիգայի եզրափակիչ ։
«Ֆեներբահչեն» Թուրքիայի առաջնության նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա երկրի չեմպիոն դարձած «Գալաթասարայից» հետ է մնացել 3 միավոր։
Նմանատիպ հոդվածներ
Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հունիսի 2-ից 13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շ...
ՍՊՈՐՏ. Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ դարձավ ՉԼ գավաթակիր. 21-րդ դարում ոչ մի անգամ չի պարտվել
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդ...
110 մարզիկներ՝ 6 երկրից. Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ մրցաշարը, որին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 50 մարդ է ձերբակալվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ
Բրիտանական ոստիկանությունը 53 մարդու Է ձերբակալել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի տարածքում, որտեղ տեղի էր ունենում ֆուտբոլ...