ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 50 մարդ է ձերբակալվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ
Բրիտանական ոստիկանությունը 53 մարդու Է ձերբակալել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի տարածքում, որտեղ տեղի էր ունենում ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ հինգ ձերբակալվածներ մուտք են գործել դաշտ, իսկ մյուսները փորձել են «խախտել անվտանգության միջոցառումները»: Իրավապահները նաեւ կանխել են կեղծ տոմսերով տրիբունաներ անցնելու փորձերը։
Հունիսի 1-ին «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակչում: Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը կայացել Է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվել 2:0 հաշվով:
Գոլերի հեղինակ դարձան Դանիել Կարվախալը (74-րդ րոպե) եւ Վինիսիուս Ժունիորը (83-րդ րոպե): Հանդիպումն ընդհատվել է առաջին րոպեին խաղադաշտ դուրս եկած երկրպագուների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հունիսի 2-ից 13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շ...
ՍՊՈՐՏ. Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ դարձավ ՉԼ գավաթակիր. 21-րդ դարում ոչ մի անգամ չի պարտվել
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդ...
Ժոզե Մոուրինյոն գլխավորել է թուրքական «Ֆեներբահչեն»
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզչական գործունեությունը կշարունակի Թուրքիայի առաջնությունում: Պորտուգա...
110 մարզիկներ՝ 6 երկրից. Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ մրցաշարը, որին...