Զախարովան արձագանքել է Ռուսաստանին հարվածելու մասին ՆԱՏՕ-ի հայտարարությանը
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրները ստում են՝ խոսելով Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվության մասին, Արևմուտքի մի շարք երկրներ վաղուց թույլ են տվել Կիևին հարվածել ՌԴ-ին ուկրաինական բանակին տրամադրված սպառազինությամբ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնհայտ էր, որ ՆԱՏՕ-ականները ստում են և «ծուխ են արձակում»՝ հորինելով պատմություն այն մասին, թե իբր դեռ չեն որոշել թույլատրել կամ թույլ չտալ Կիեւի ռեժիմին արեւմտյան սպառազինության կիրառմամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին», - գրել է նա ՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերն այն մասին, որ Լոնդոնը չի սահմանափակել Կիևին Ռուսաստանին հարվածներ հասցնելու հարցում:
Նրա խոսքով ՝ նույն կերպ Արևմուտքում մոլորության մեջ են գցում այն երկրներին, որոնց ձգտում են «քարշ տալ» Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին, որը տեղի կունենա հունիսին: ՆԱՏՕ-ում «հեքիաթներ են պատմում» կոնֆերանսի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման իբր մտադրությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...