Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը չայցե...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...