ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանրապետության տարբեր մարզերում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։
Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։
Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5խմ սևահող։
Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։
Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
Հիշեցնենք, որ ՎԻՎՕ-ի հոդված 544 -ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով:




Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...