Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել
Դիլիջանի ներկայիս թունելի բարեկարգման ֆինանսական և տեխնիկական գնահատումները ցույց են տվել, որ ավելի նպատակահարմար է նորը կառուցել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պլանավորել ենք 2 հիմնական մեծ թունելների նոր նախագծային աշխատանքներ սկսել։ Խոսքը Պուշկինի և Դիլիջանի թունելների մասին է, դրանց վիճակը թե՛ անվտանգության, թե՛ մնացած տեսանկյուններից բարվոք չէ։ Օգտագործել ենք վարկային ծրագրերի խնայողությունները և միջազգային նախագծողին պատվիրակել նախագծային աշխատանքներ։ Այս պահին որոշում ունենք ընդունված, որ Պուշկինի թունելն ամբողջությամբ պետք է վերականգնվի։ Դիլիջանի թունելի մասով էլ կարևոր որոշում ենք կայացրել` նախատեսում ենք նորը կառուցել։ Ֆինանսական և տեխնիկական գնահատումները ցույց տվեցին նոր թունել կառուցելու նպատակահարմարությունը»,– նշեց նա։
Ղալեչյանի խոսքով` նախագծային փաստաթղթերն ամենաուշը մինչև տարվա վերջ պատրաստ կլինեն։ Նրա խոսքով՝ Դիլիջանի թունելի կառուցումն ամենայն հավանականությամբ կսկսվի 2025 թվականի սկզբին։
Ըստ փոխնախարարի` երկու թունելների շինարարությունը պլանավորում են միջազգային ծրագրերով իրականացնել։ Ղալեչյանը վստահեցրեց` անվտանգության բարձր ստանդարտներ են որդեգրել` մեծ ուշադրություն են դարձնելու օդափոխության, հակահրդեհային, լուսավորության և տարհանման համակարգերին։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 25-ամյա կոմպոզիտորի դին գտել են ափից մոտ 70 մ հեռավորության վրա․ մանրամասներ
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...