Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել է հողաշերտի և փլատակների տակ
Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, ինչից Աղվան Թ․-ն կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։ Փրկարարները՝ օղակի հրամանատար Խաչատրյանի գլխավորությամբ, պարեկները՝ Ն․ Գրիգորյանի գլխավորությամբ և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին ով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Աղբյուրը հայտնում է նաև, որ մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը վիրավորին փլատակների տակից փորձում էին դուրս բերել գյուղացիները։




Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ․ Տեխաս
ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Կուբանի նավթաբազայում երեք ցիստեռն է բռնկվել. տուժածներ կան
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչո...
Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնու...