ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Կուբանի նավթաբազայում երեք ցիստեռն է բռնկվել. տուժածներ կան
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Օդային հարվածից տուժել է նավթաբազայի ենթակառուցվածքը: Վնասվել և այրվում է նավթամթերքով լի երեք ցիստեռն: Ներկայում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ…. Հրդեհը բարձր աստիճանի բարդության է։ Ցավոք, կան տուժածներ», - գրել է նա։
Նահանգապետի հաղորդմամբ՝ տուժածները նավթաբազայի աշխատակիցներ են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ Մնացած աշխատողները տարհանվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերածություններ չկան։
Տարածաշրջանի ղեկավարն ընդգծել է՝ բոլոր անօդաչու թռչող սարքերին հակազդել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ․ Տեխաս
ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։...
Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել է հողաշերտի և փլատակների տակ
Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախա...