Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրոյի փողոցի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամադրու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Թ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ․ Տեխաս
ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։...
ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Կուբանի նավթաբազայում երեք ցիստեռն է բռնկվել. տուժածներ կան
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել է հողաշերտի և փլատակների տակ
Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախա...