Դեբետի հնարավոր վարարման կամ աղետի պատրաստվելու հրահանգ տեղական իշխանություններից չի եղել. Այրումի բնակիչ
Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարման մասին տեղեկություն ունենալով հանդերձ՝ տեղական ինքնակառավարման մարմինները և ոչ էլ համապատասխան գերատեսչությունները բնակչությանը չեն նախապատրաստել հնարավոր ջրհեղեղին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
«Մեր գյուղից մինչև Ալավերդի 28 կմ է, բայց նախ պետք է գնալ Ախթալա, որը 8 կմ, իսկ այնտեղից Ալավերդի արդեն 36 կմ է»,- լրատվամիջոցին ասել է Այրում գյուղի բնակիչ, 8 երեխայի հայր Արմեն Ասրյանը՝ ավելացնելով, որ Ախթալայից հետիոտնի համար նախատեսված անցումով կկարողանան Ալավերդի գնալ։ Ճիշտ է, հեռու է, բայց նրա փոխանցմամբ, հնարավոր է։
Լրատվամիջոցի զրուցակիցը պատմել է, որ դեռ ոչ մեքենայի ճանապարհ կա, ոչ էլ վառելիք, որ մեքենա լիցքավորեն։ Հարցին, թե արդյոք Արմեն Ասրյանի ընտանիքը տեղեկացված եղել է հնարավոր վարարման մասին եւ ինչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնեն այն տեղի ունենալու դեպքում, բազմազավակ հայրը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ նման նախազգուշացում չի եղել։ Այս պահին ստիպված են հարմարված խնդիրները հերթով լուծելով ապրել, մարդկային լեզվով ասած՝ տակից դուրս գալ։
«Փառք Աստծո երեխաները առողջ են, թեթև հազում են փոքրերը, բայց երևի տնային միջոցներով էլ հնարավոր է դեռ բուժել»,- ասել է ընտանիքի հայրը։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...