Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել թոշակի անցնելուց հետո

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտից հետո։ Այս մասին գրում է fcinter1908.it-ը։


«Ես անպայման ինչ-որ բանով պետք է զբաղվեմ, օրը 24 ժամ կխենթանամ տանը։ Ես ուզում եմ սովորել պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակս: Ես չեմ ուզում գեր տղա դառնալ: Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց չգիտեմ, թե արդյոք ցանկանում եմ մարզիչ լինել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է FC Inter1908.it-ը՝ հղում անելով La Stampa-ին։


Հայ ֆուտբոլիստը Ինտերում հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում, հիշեցնում է championat.com-ը։