Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է .Վարդան Մինասյան
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել է`
Հայաստանի գավաթի պարգեւատրման արարողության ժամանակ տեղի ունեցածը, իմ անձնական դիրքորոշումն է, եւ ես այն չեմ փոխում ,իմ քայլով նոր բան չեմ ասել: Ինձ մի քանի խաղ զրկել են տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից, բայց դա ոչ մի ձև չի կարող ազդել իմ դիրքորոշման վրա:
Հայաստանի գավաթիր դառնալուց հետո պարգեւատրման արարողության ժամանակ Վարդան Մինասյանը եւ Արթուր Մկրտչյանը հրաժարվեցին ստանալ իրենց մեդալները, նաեւ չսեղմեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ձեռքը: Այս միջադեպը մեծ արձագանք ունեցավ մամուլում:
«Ակումբը պաշտոնապես գրություն է ուղարկել է ֆեդերացիային, քանի որ պետք է բացատրություն տար, թե ինչու է այդպես եղել: Այնտեղ գրված է, որ ակումբը առանձին է, այսինքն՝ գործնական միշտ շատ լավ հարաբերությունների ունի ֆեդերացիայի հետ, ինչպես ցանկացած ակումբ՝ չհաշված «Փյունիկը»: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Սա զուտ իմ անձնական դիրքորոշումն է: Եվ ես մնում եմ իմ արած քայլին հավատարիմ, իմ դիրքորոշմանը: Ես որոշել եմ այդպես անել եւ իմ կարծիքը չի փոխվել այդ հարցում: Գիտեմ, որ 3-4 խաղ ինձ զրկել են տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից, բայց դա իմ որոշման, դիրքորոշման վրա որեւէ ազդեցություն չունի: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին»,- ասաց Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՀՖՖ նախագահի ընտրությունում Վարդան Մինասյանն աջակցում էր Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին:
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն կլինի «Ռեալում». Լա Լիգայի նախագահ․
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի...
«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյով կվաճառի Ռաֆինյային
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը, հաղորդում է Mundo...
10 օրից պայմանագիրս ավարտվում է, չգիտեմ՝ կշարունակե՞մ, թե՞ ոչ. Վարդան Մինասյան
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Կոնֆերենցիաների լիգայից ունեցած սպաս...
Նոր աստղ, նոր փառահեղ էջ. Մխիթարյան
Իտալիայի նորընծա չեմպիոնի Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է...