Հայտնի է, թե երբ է «Բորուսիան» պայմանագիր կնքելու Սպերցյանի հետ

Դորտմունդի «Բորուսիան» չի հրաժարվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու մտքից: Այս մասին հայտնում է Metaratings-ը։


Աղբյուրի տեղեկություններով՝ «իշամեղուները» պատրաստ են ակտիվացնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ստորագրելու աշխատանքները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո:


23-ամյա Սպերցյանն Անցած մրցաշրջանում «Բիկովի» կազմում 29 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որոնցում խփել է 11 գնդակ եւ կատարել երեք արդյունավետ փոխանցում:


Մայիսի 25-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին» և նվաճեց մրցաշարի արծաթե մեդալները: Ռուսաստանի չեմպիոն է դարձել 6-րդ անգամ անընդմեջ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը եզրափակիչ փուլում հաղթել է «Ռոստովին»:


Դորտմունդի «Բորուսիան» հունիսի 1-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Այս խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: