ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք հիմար եք»․ Սրբազանը՝ համացանցում տարածված լուսանկարի մասին
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանական քարոզչամեքենաները «շատ վերջացած վիճակում են», որ իր մասնակցությամբ լուսանկարը «գովազդի տակ են դրել»։
Նա չէր տեսել, թե ինչ լուսանկար է տարածվել, լրագրողներն էլ ցույց տվեցին Սրբազանին լուսանկարը։
«Սա կա՛մ Հայ բարեգործական ընդհանուր միությունում է, կա՛մ Թեքեյան մշակութային միությունում է, կա՛մ Պոլսահայ միությունում է։ Տեսեք՝ Նոր տարի է, համայնքային միջոցառում է սա, հավանաբար, Նոր տարվա գիշեր է»,- ասաց Սրբազանը։
Դիմելով լուսանկարը տարածողներին՝ Սրբազանն ասաց. «Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում»։
Սրբազանն ասաց, որ այդպիսի հարյուր նկար կարող է ցույց տալ։
«Նաև՝ տեսանյութեր ցույց տամ։ Ա՛յ մարդ, թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են, թող հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխեք են վառվում, գնում քավոր են դառնում, դրա մասին թող խոսեն»,- նշեց Բագրատ Սարբազանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր հողը չենք ծախում. մեր տունը մեզ թողեք․ Կիրանցի բնակիչներն անհանգստացած են
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...