ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խոսակցություն է սկսվել: Խոսակցությանը մասնակցում էր նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը, իսկ այդ ամենը լուսաբանում էր NewDay.am կայքի լրագրող Անի Գևորգյանը: Պատգամավորը դեմ էր, որ տեսանկարահանում իրականացվի:
«Աղջիկ ջան, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, քո սեփականատերերին էլ եմ լավ ճանաչում: Այդ մանիպուլյացիան, որ դու անում ես աղջիկ ջան, ես 88թ-ից դա գիտեմ: Այս գյուղն ինձ համար թանկ գյուղ է, քո համար թանկ գյուղ չէ: Եթե թանկ գյուղ լիներ դու հիմա այստեղ չէիր լինի: Ես ֆիքսում եմ, որ դուք վատ նպատակներ եք հետապնդում ու Աստված ձեզ դատավոր ու դատաստան»,- ասաց պատգամավորը:
Գեղամ Նազարյանն այս խոսքերից հետո փոքր ինչ հեռացավ բնակիչներից, ապա նրան մոտեցավ Անի Գևորգյանը:
«Անի ջան, ինչո՞ւ ես այսքան նկարում, որ հոնորարդ շատ տա՞ն, դու չես ամաչո՞ւմ: Դու եկել ես ուրիշ նպատակներով»,- ասաց Նազարյանը:
Լրագրող Անի Գևորգյանը շեշտեց, որ իրեն ամբողջ գյուղն է հրավիրել ու պատրաստվում է դատական հայց ներկայացնել:
«Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես, Աստծո պատժին արժանանաս դու, արա գնա քո դատական հայցն էլ ներկայացրու: «Արա»-յով խոսելու արժանի կին ես դու: Կիրանցը եկել եք Արցախ 2 անե՞ք: Դու պրովոկացիա ես անում, քո շահերից ելնելով շատ բան չեմ ասում»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Անի Գևորգյանն ի պատասխան ասաց. «Կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատել այդ կապերն են հիմա այստեղ գործում, կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել այդ կապերն են գործում, մի խոսեցրեք ինձ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք հիմար եք»․ Սրբազանը՝ համացանցում տարածված լուսանկարի մասին
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանական քարոզչամեքենաները «շատ վերջացած վիճակում են», որ իր մասնակցությամբ լուսանկարը «գովազդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր հողը չենք ծախում. մեր տունը մեզ թողեք․ Կիրանցի բնակիչներն անհանգստացած են
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...