ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին կանգնել։ Այս մասին Շահինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։
ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։ Բնակիչներն էլ ոտքի են կանգնել իրենց անհամաձայնությունը հայտնելու սահմանազատման արդյունքներին։
«Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց գյուղապետը։
Գյուղացիներն էլ նշեցին, որ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։ «Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Հրաժարական տալ պետք չի»,–ասացին հավաքված կիրանցիները։
Գյուղապետը դիմեց բնակիչներին և հայտնեց , որ ՀՀ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան և ուզում է բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել։ «Եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։ Բնակիչներն էլ հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ ասելիք ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք հիմար եք»․ Սրբազանը՝ համացանցում տարածված լուսանկարի մասին
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանական քարոզչամեքենաները «շատ վերջացած վիճակում են», որ իր մասնակցությամբ լուսանկարը «գովազդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր հողը չենք ծախում. մեր տունը մեզ թողեք․ Կիրանցի բնակիչներն անհանգստացած են
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...