ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Նա նշել էր, որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ վստահ է՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։
«Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»,- գրել էր Թամամյանը։
Ավելի ուշ Գևորգ Թամամյանը տեսանյութ հրապարակեց՝ խոսելով ազատման հրամանի պատճառների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազանը պատասխանել է ֆինանսավորման մասին իշխանությունների հայտարարություններին
Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր հողը չենք ծախում. մեր տունը մեզ թողեք․ Կիրանցի բնակիչներն անհանգստացած են
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խո...