ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր հողը չենք ծախում. մեր տունը մեզ թողեք․ Կիրանցի բնակիչներն անհանգստացած են
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Կառավարությունը խոստացել է բոլոր գույքային հարցերի դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության` գույքային կամ ֆինանսական եղանակով:
«Մենք ուզում ենք ասել, որ մեզ փոխհատուցում պետք չի, թող անտեղի ծախս չանեն, մենք մեր հողը չենք ծախում»,–գյուղապպետարանում ասաց բնակիչներից մեկը։ Մյուսն էլ հավելեց, որ իրենք ծախված չեն, որ հող ծախեն։
Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, թե Կիրանցի 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին, բնակիչները դրական չեն համարում։ Նրանց խոսքով` այդ հողերն իրենցն են եղել ու այնպես չի, որ Ադրբեջանը դրանք հետ է վերադարձնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք հիմար եք»․ Սրբազանը՝ համացանցում տարածված լուսանկարի մասին
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանական քարոզչամեքենաները «շատ վերջացած վիճակում են», որ իր մասնակցությամբ լուսանկարը «գովազդի...