Մարդու իրավունքների պաշտպանն առայժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման․ «Փաստինֆո»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առայժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման։ Այս մասին գրում «Փաստինֆո»-ն՝ Telegram-ում։
Նշենք, որ Կիրանցում լարված իրավիճակ է։ Իշխանականները կիրանցեցիներին «փոխհատուցում» են առաջարկում՝ նրանց տունն Ադրբեջանին փոխանցելու դիմաց, ինչից կիրանցեցիները հրաժարվում են։ Նրանք այժմ փակել են միջպետական ճանապարհը։ Կանանցից մեկը հայտնել է, որ պահանջում են հանդիպում՝ ՄԻՊ-ի և մարզպետի հետ։
Լրատվամիջոցը կապ է հաստատել ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ՄԻՊ-ը պատրաստվում է այցելել Կիրանց և հանդիպել բնակիչների հետ։
«Ի պատասխան Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ առաջիկայում Մարդու իրավունքների պաշտպանի հնարավոր հանդիպման վերաբերյալ Ձեր հարցին` տեղեկացնում ենք, որ հարցին առնչվող հրապարակային տեղեկատվության առկայության դեպքում ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա համապատասպան հրապարակումով»,- նշել են գրասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...