Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։
Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։
Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։
Համաձայն Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների և համապատասխան հրահանգներիր ՝ նշված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ․ Սպասեք նոր վերանորոգված շարժակազմերի։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 534 հազար 057 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2794 շարժակազմ, որից 442-ը երեք վագոնանի, 1380-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 531 հազար 548 ուղևոր։
Կատարողականը՝ 100,5%
Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է անվտանգ ու անխափան երթևեկություն: