ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն:
Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»: «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳ...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...