Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։
ՆԳՆ-ից փոխանցեցին, որ նշված երեք հատվածներում երթևեկությունը վերականգնվել է, հանրապետության տարածքում այս պահին փակ փողոցներ և ճանապարհներ չկան։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսելու մասին։ Մայիսի 10-ի առավոտից լուրեր տարածվեցին, որ փակ է Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի ճանապարհը, ինչպես նաև Արարատ-Երևան ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկապարտե...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...