ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի ևս մեկ գյուղը
Ռուսաստանի զինված ուժերի «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը և առաջ են անցել ուկրաինական կողմի պաշտպանության խորքից: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը ամենօրյա ամփոփագրում։
Գերատեսչությունը նաև հաղորդել Է, որ ռուս զինվորականները Խարկովի մարզի Վեսելոե գյուղի, Վոլչանսկ քաղաքի և Լիպցի գյուղի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի 23-րդ մեքենայացված բրիգադի և 125-րդ տերոբորոն բրիգադի կենդանի ուժին և տեխնիկային: Խարկովի մարզի Ստարիցա գյուղի շրջանում հետ է մղվել Տեր պաշտպանության 120-րդ բրիգադի գրոհային խմբի հակագրոհը։
ՊՆ-ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են երկու մարտական զրահապատ մեքենա և յոթ ավտոմեքենա: Խոցվել են չեխական MLRS Vampire մարտական մեքենա, 152 մմ D-20 հաուբից, երեք 122 մմ «Гвоздика» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Стрела-10» զենիթահրթիռային համալիրի մարտական մեքենա և գերմանական Gepard զենիթահրթիռային ինքնագնաց կայանք։
Մայիսի 13-ին Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Sky News-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մարտական շփման գիծը մեծանում է, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը հարձակվում են մի քանի ուղղություններով: Ուկրաինայի զինված ուժերի թուլացման պատճառ Սինեգուբովն անվանել է Արևմուտքի կողմից նոր ռազմական մատակարարումների ձգձգումը։ Նրա խոսքով՝ դրա պատճառով ուկրաինացի զինվորականները ստիպված են արդեն գրեթե կես տարի «պաշտպանական գործողություն» իրականացնել։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել
«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են...
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով .Փաստինֆո
ՊԲ նախկին նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով որպես վկա դատակոչված է նաև «Եղնիկների» հրաման...
ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր բնակավայրեր
Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Ռաբոտինո բնակավայրը, ինչպես նաև Խարկովի մարզի Գլուբո...
Ռուսաստանի բանակը ևս չորս բնակավայր է վերցրել վերահսկողության տակ
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Խարկովի մարզի միանգամից չորս բնակավայր են ազատագրել: Այս մասին կիրակի օրը հայտնել են...