Բագրատ Սրբազանը դիմել է ոստիկաններին և հատուկ նշանակության զորքերին
Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ասում՝ ներքին զորքերի ուժերին, ոստիկանությանը, հատուկ առանձնացված խմբին՝ հանդարտ մնացե՛ք, տղերք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, անդրադառնալով այսօր առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, լրագրողներին ասել է Բագրատ Սրբազանը։
«Ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Այս մարդիկ նաև ձեզ համար են պայքարում, որ այդ գործընթացը տեղի չունենա ձեզ հետ։ Հիշեք, որ տուն եք գնալու, պատանիների, երիտասարդ աղջիկների, երեկ էլ մեր հերոսի մորն եք քաշքշել, ձեզ համար նահատակված ու զոհված տղայի։
Ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդուն թշնամիների դեմ պայքարեիք, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են ձեզ էլ ազատագրելու։ Ասել եմ՝ ովքեր այս ճանապարհով չեն անցնում, բերման չեն ենթարկվում, չեն կալանավորվում, նրանք հետո պիտի պատասխան տան, թե ինչու չեն կալանավորվել»,-ասել է Սրբազանը։
Նրա խոսքով, քաղաքացիների նկատմամբ ոչ միայն բռնություն են կիրառում, այլ նաև հոգեբանական բռնության են ենթարկում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...