Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Նշվում է, որ փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Լարսի մասին հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մայիսի 8-ին 10-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերը՝ կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգին այս տարի համալրվել է սպիտակագլուխ անգղի 2 ձագով։ Հայտնում են այգուց՝ ավելացնելով, որ դա մեծ...
Oդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտ...
Ադրբեջանում այսօր երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։Երկրաշարժը գրանցվել...