ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանում ջրհեղեղ է
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել Իրանի 23 նահանգում ջրհեղեղից տուժած արդեն 5022 մարդու: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հաղորդվում է, որ այսօր առավոտից փրկարարական աշխատանքներ են իրականացնում 777 փրկարարներից բաղկացած 219 թիմ։
«Այդ ընթացքում փրկարարական ջոկատներն ապաստան են տրամադրել 153 մարդու, ևս 224 մարդու տեղափոխել անվտանգ վայրեր, 186 բնակելի շենքերում կատարվել է ջրահեռացում»,– ասված է կայքում։
Նրանք նաև ջրհեղեղից տուժած մարդկանց բաժանել են 37 վրան, 293 վերմակ, 627 գորգ, 471 մթերային փաթեթ, 699 պահածո, 200 հաց և 76 հիգենայի պարագաների փաթեթ։
Իրանական լրատվամիջոցը հայտնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանի 23 նահանգ, այդ թվում՝ Բուշերը, Ռազավի Խորասանը, Հարավային Խորասանը, Սեմնանը, Ֆարսը, Քերմանը, Հորմոզգանը, Չահարմահալ-վա-Բախտիարին, Սպահանը և Յազդը, տուժել են ջրհեղեղներից։



Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...
Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները. լրագրող
Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ–ն հաստատեց
ՊՆ–ն հաստատեց` Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպ...