Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները. լրագրող

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նարեկ Կիրակոսյան: 


«Պետությունից 2024 թվականի համար 6,3 մլրդ դրամ ստացած Առաջին ալիքի լուրերի թողարկումներում բացակայում է մարդու անհատական խնդիրների լուսաբանումը։


Օրինակ, կիրանցեցի Մհերը, որի տունը, ըստ իր տվյալների, անցնելու է թշնամուն կամ թշնամին գալու է և կանգնի իր տնից մի քանի մետր այն կողմ, այդ մասին հանրային հեռուստաընկերությամբ ահազանգելու հնարավորություն չունի։


Հ1-ը, որ վեց ամիսը մեկը ռեպորտաժ էր անում այն մասին, թե Կիրանցում առաջին անգամ դպրոցի շենք է կառուցվում, այժմ լռում է, թե այդ նույն դպրոցում ինչպե՞ս են երեխաները դաս սովորելու, երբ թշնամին մոտենալու է շենքին։ Չլուսաբանման մասին պնդումներն անում եմ լրատվական ալիքի յութուբյան էջում որևէ ռեպորտաժ չգտնելու հիմքով։


Ավելին, օրերս ԱԺ-ում ՔՊ-ականներն ազդարարեցին, որ լրատվական ալիքը համապետական հեռարձակում է ունենալու։ Այսինքն, այն նաև հեռարձակվելու է Կիրանցում և կիրանցեցին իր մասին ոչինչ չի լսելու»,-գրել է նա։

Քաղաքականություն