ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայում հեղեղման հետեւանքով մահացել է 39 մարդ
Բրազիլիայի հարավում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով մահացել է 39 մարդ, ևս 68-ը համարվում է անհետ կորած։
Նշված նահանգում շաբաթվա սկզբից չդադարող հորդառատ անձրևներից արդեն տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները և գտնվում են ապաստարաններում։
Բրազիլիայի երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ սա վերջին ավելի քան 80 տարիների ընթացքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղն է։ Որոշ քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել դիտարկումների շուրջ 150 տարիներին։
Բրազիլական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ուրբաթ երեկոյան Գուայբա գետը հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 4,77 մետրի։
Շաբաթ վաղ առավոտյան գետի մակարդակի առավելագույն բարձրությունը հասել է 4,79 մետրի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի փոդքաստում ծաղրել են աուտիզմով մարդկանց. համացանցի արձագանքը
Էս անգամ փորձեմ ինձ զսպել ու չվիրավորել որևէ մեկին, չնայած արժե, արդար կլինի, մանավանդ տափակագույն հումորի մասով, բայց լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` դեպի Երևան քայլերթից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևներից հետո Երևանում «ճանապարհները գետերի են վերածվել»
Համացանցում քաղաքացիները նոր կադրեր են հրապարակել Երևանում տեղացած հորդառատ անձրևներից: Auroranews-ին ահազանգած քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց
Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։ Շարժումը հայտնում է, որ մայիսի 9-ին կհասնեն մայրաքաղաք։...