1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների գրեթե միակ հենարանը եւ նրա քաղաքականության գրեթե միակ աջակիցը։
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել։ Սեւ համազգեստ կրում են ոստիկանության դիմակավորված ծառայողները, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում։ Նոր համազգեստի հետ նաեւ նոր ճտքակոշիկներ ու կոշիկներ են գնել, հավաքածուի մեկ միավորն արժե 29 հազար դրամ։ ՆԳՆ-ն եւս 30 մլն դրամ հատկացրել է 4 հազար 500 հատ նոր սեւ տաբատ գնելու համար։ Այս տաբատներն էլ, հավանաբար, պարեկների համար են»։


Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...