ՀՀ–ում բանտապահների աշխատավարձը բարեհաջող ատեստավորման դեպքում կարող է կրկնապատկվել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները նույնպես կկարողանան անցնել մասնագիտական ատեստավորում՝ ստանալու համար ամսական ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ատեստավորումը փուլ առ փուլ ներդրվում է բոլոր ուժային կառույցների համար. սկզբում այն կգործի զինվորականների, ապա ոստիկանների համար։ Եթե ատեստավորումը գերազանց, լավ կամ բավարար հանձնվի, ապա տվյալ աշխատակցի աշխատավարձը կարող է աճել երկու անգամ կամ ավելի:
Աշխատավարձի բարձրացումը կախված կլինի նաև նրանց կոչումից, ծառայության ստաժից և ատեստավորման արդյունքներից:
Նմանատիպ հոդվածներ
Զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել. մանրամասներ «Ուրալ»-ի վթարից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլ...
Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բա...
ՊՆ-ն` «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավա...
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...