Զանգվածային ծեծկռտուք Արարատի մարզում. ավելի քան 10 քաղաքացի դիմել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ
Արարատի մարզում տեղի է ունեցել ծեծկռտուք և արտակարգ պատահար, որի հետևանքով կան ձերբակալված անձինք:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է ընթանում։
Դեպքի վայր մեկնած Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության աշխատակիցները հաստատել են ստացված տեղեկության հավաստիությունը։
Համայնքային և քրեական ոստիկանները պատահարի վայրում հայտնաբերել են փայտեր, քարերի բազմաթիվ կտորներ, արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր և այլ իրեր։
Ըստ նախնական տվյալների՝ նշված վայրից Մասիսի բժշկական կենտրոն է դիմել 10-ից ավելի քաղաքացի։ Տեղում հավաքված մի քանի քաղաքացիներ, հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև, պնդում էին, որ լսել են նաև կրակոցներ, ինչը ճշտվում է։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
ՆԳՆ-ից auroranews.am-ին հայտնել են, որ տեղի է ունեցել ծեծկռտուք, կան ձերբակալվածներ, իսկ հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։Տարերային աղետից հ...
14-ամյա երեխային գտել են Գառնիում. նա լավ վիճակում է
Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վա...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...