Տնտեսություն

Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ

Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ
Ախուրյան համայնքում կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել կրթական հաստատություններ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։Ախուրյանի համայնքապետարանի…

Ախուրյան համայնքում կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել կրթական հաստատություններ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։

Ախուրյանի համայնքապետարանի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ կառավարության տրամադրած 314 միլիոն 558 հազար դրամը նպատակաուղղելու է Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի բնակավայրերի դպրոցներ տանող ճանապարհահատվածների բարեկարգմանը։ 


Մասնավորապես, Ախուրյան բնակավայրի Յ․ Ղամբարյան փողոցի հիմնանորոգման համար, որը տանում է դեպի Նոր Ախուրյանի հիմնական դպրոց, տրամադրվել է 109 միլիոն 281 հազար դրամ։ Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգման ու ասֆալտապատման շինարարության համար, որոնք տանում են դեպի Վարդաքարի միջնակարգ դպրոց, հատկացվել է 60 միլիոն 635 հազար դրամ, իսկ Կառնուտ բնակավայրի Կամոյի փողոցի հիմնանորոգումը, որը նույնպես տանում է դեպի Նոր Ախուրյանի հիմնական դպրոց, կարժենա 58 միլիոն 881 հազար դրամ։ 


Բացի այդ, Քեթի բնակավայրի 7-րդ փողոցի հիմնանորոգմանը, որն ապահովում է Քեթիի միջնակարգ դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը, ուղղվել է 85 միլիոն 761 հազար դրամ։ Այս ծրագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն բարելավել ենթակառուցվածքները՝ ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկություն մարզի բնակիչների և աշակերտների համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250