Այլ Կարևոր

Հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի Հայաստանում

Հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան, ինչպես նաև 10-12-ը և 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում կդիտվի կարճատև անձրև ու ամպրոպ, իսկ 9-11-ն առանձին հատվածներում տեղումները…

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան, ինչպես նաև 10-12-ը և 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում կդիտվի կարճատև անձրև ու ամպրոպ, իսկ 9-11-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերային ժամերին առանց տեղումների եղանակ է սպասվում։


Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում կանխատեսվում է քամու ուժգնացում՝ հասնելով 20-25 մ/վ-ի։ Օգոստոսի 9-14-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի որոշ հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։


Երևանում օգոստոսի 9-ի և 14-ի երեկոյան, 10-12-ի գիշերն ու երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ընթացքում քամին կուժգնանա 18-23 մ/վրկ-ով։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-14-ի երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

4.0 (1 գնահատական)

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250