Մեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին
«Ինտեր Մայամին» Լիգաների գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի տանն անցկացրած խաղում 1:2 հաշվով պարտություն է կրել մեքսիկական «Մոնտերեյից»։
Մայամիի «Nu Stadium» մարզադաշտում ընթացած հանդիպմանը չէր մասնակցում տանտերերի ավագ Լիոնել Մեսսին, ով խաղը բաց էր թողել ընտանեկան ողբերգության՝ հոր՝ 68-ամյա Խորխե Մեսսիի մահվան հետևանքով:
Գիլյերմո Օյոսի գլխավորած կազմը վստահ մեկնարկեց հանդիպումը, և 32-րդ րոպեին Ռոդրիգո Դե Պաուլը հաշվի մեջ առաջ մղեց մայամիցիներին: Հանդիպման այդ գոլն աչքի ընկավ հուզիչ դրվագով. Արգենտինայի ազգային ընտրանու կազմում 2022-ի աշխարհի չեմպիոն ու 2026-ի փոխչեմպիոն դարձած Դե Պաուլն իր խփած գնդակը ձոնեց ավագ ընկերոջը։ Հաջողությունը տոնելիս կիսապաշտպանը հանեց մարզաշապիկը, որի տակ Մեսսիի ազգանունով մեկ այլ մարզաշապիկ էր, և դեպի տրիբունաները շրջվելով՝ բազմիցս մատնանշեց այն։
Այնուամենայնիվ, «Ինտեր Մայամիին» չհաջողվեց անառիկ պահել հաղթական հաշիվը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ուգո Կեյպերսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ ավելացված 7-րդ րոպեին (90+7′) Դիեգո Ռոսին ձևակերպեց հյուրերի հաղթական գոլը։
Երկու տուրերից հետո «Ինտեր Մայամին» և «Մոնտերեյն» ունեն 3-ական միավոր: Երրորդ տուրի շրջանակում ամերիկյան ակումբի մրցակիցը կլինի մեքսիկական «Լեոնը», իսկ «Մոնտերեյը» ուժերը կչափի «Նեշվիլի» հետ:
Նմանատիպ հոդվածներ
Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բաքվում անցկացված աշխարհի Մ17 առաջնությանը մասնակցած Հայաստանի հունահռոմեական...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»․ Ֆերդինանդը՝ Բելինգեմի մասին
Անգլիայի ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի համոզմամբ՝ իր հայրենակից Ջուդ Բելինգեմը ապագայո...
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...