Հայտնի է, թե որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ մարզադպրոցը կզբաղեցնի 1.5 հա տարածք և կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների 2 դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար։ «Ինչպես նաև կապահովվի մարզումների համար բարձրորակ գույքով։ Մարզադպրոցի նախագիծն ավարտված է։ Փորձագիտական աշխատանքներից հետո կդրվի շինարարական մրցույթի։ Հավանաբար, շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ.»։
Նմանատիպ հոդվածներ
Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։ Թաիլանդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։ «Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովե...
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվ...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...