Հասարակություն
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
Julya
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՁՊՎ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Որքան է լինելու Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց
Julya
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ-ն մանրամասնում է
Julya
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում
Julya
Ոստիկանությունը` Երևանում փողոցների իրավիճակի մասին
Julya