ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք․ Գյուրզադյան

«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝ պաշտպանելով փողոցային առևտրով զբաղվողներին, որոնց ապրանքը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են առգրավել այն պատճառաբանությամբ, որ փողոցային առևտուրն արգելված է։


«Ամեն մարդ մի ձև է իր ապրուստը վաստակում։ Ընկել եք մարդկանց հետևից, գնացեք, հողերը պաշտպանեք, Ոսկեպարը պահեք, Արցախը պահեիք, ոչ թե տասը տղամարդով մի կնոջ վրա եք հարձակվել»,- ասաց քաղաքացին՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին։


Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը հակադարձում է, հղում անում օրենքին և նշում՝ այն բոլորի համար է։


«Սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն