ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտքը գլխին դնելով փորձել են հագուստը հանել․ խոշտանգման դեպք՝ Շենգավիթի քննչական բաժնում․ ԶԼՄ
Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ անձին հրավիրել են ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության՝ առանց տեղեկացնելու, թե ինչի մեջ են նրան կասկածում․
«Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է տալ հագուստները, հարկադրաբար նրան հագուստները վերցրել են, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, անձին գցել են գետնին, խոշտանգելով, մարմնական վնասվածքներ պատճառելով, Շենգավիթի քրեականի պետը ոտքը գլխին դնելով, գլուխը տարբեր հատվածներ հարվածելով, փորձել են հագուստները անձի վրայից հանել, և այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո կանչել են շտապօգնություն, հիմա էլ տեղափոխում են հիվանդանոց։ Ինչպես կարելի է ոտքը գլխին դնելով հագուստն առգրավվել»։
Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Տեսանյութը՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջից։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավում են փողոցային առևտուր անողների ապրանքը
Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխտկիցները առավոտից շրջում են Երեւանի փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին թուրքը չպետք ա պղծի, ես պատրաստ եմ մինի վրա պայթեմ. գերլարված վիճակ՝ Տավուշում
Ոսկերպարում գերլարված իրավիճակ է։ Փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ․ MediaHub
«Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վ...