ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավում են փողոցային առևտուր անողների ապրանքը
Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխտկիցները առավոտից շրջում են Երեւանի փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում են այդ մարդկանց:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առեւտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր:
Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզված եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը։
Մենք իրենց առաջարկել ենք, հատուկ շուկաներ կան Երեւանում, որ իրենց առեւտուրը այդտեղ իրականացնել, բայց իրենք նպատակահարմար են գտնում այստեղ անել առեւտուր: Հնարավոր է՝ այստեղ առեւտուրն ավելի լավ է լինում»,-ասաց նա:
Քաղաքացին, որի ապրանքը (լոլիկ) քիչ առաջ առգրավեցին, լրագրողներին ասաց. «Շուկայում առեւտուր չկա, ես գնացել եմ, փորձել եմ: Չեմ կարողանում առեւտուր անել: Հարցը վարձավճարը չի: Իսկ այստեղ շենքի բնակիչն ասում է՝ ավելի լավ է այստեղից առնեմ, թեկուզ 50 դրամ թանկ, քան տրանսպորտով գնամ հասնեմ շուկա: Մարտը մեկ կգ պամիդորի համար իմաստ ունի՞ գնա հասնի շուկա:
Անցած տարի երկու անգամ առգրավել են, չեն վերադարձրել, Հարկադիրում էլ անցած տարվանից 105 հազար տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու: Այսօր էլ կտուգանեն:
Ստիպում են, որ երկրից թողնեմ, գնամ: Երկու տղա եմ մեծցրել, ուղարկել բանակ, հիմա ինձ չեն թողնում ապրեմ իմ երկրում: Եթե վաղը պատերազմ լինի, երեխեքիս պետք է գան, տանեն: Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտքը գլխին դնելով փորձել են հագուստը հանել․ խոշտանգման դեպք՝ Շենգավիթի քննչական բաժնում․ ԶԼՄ
Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին թուրքը չպետք ա պղծի, ես պատրաստ եմ մինի վրա պայթեմ. գերլարված վիճակ՝ Տավուշում
Ոսկերպարում գերլարված իրավիճակ է։ Փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները ձերբակալում 36 կգ ոստի և ավելի քան 1 մլրդ դրամ հափշտակած անձանց
Համացանցում այսօր առավոտյան տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մաս...