Վարդենիսում տաքսու վարորդը և ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր է. Aysor
Aysor.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։
Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկացմամբ՝ տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։
«Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է լրատվամիջոցի աղբյուրը։
ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրել է. «Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ լրատվամիկջոցին հայտնել է.«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:&nbs...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...