Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում:
Այնուհետև գրանցվել է 2-րդը՝ կրկին նույն շրջանում, սակայն այս պարագայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Տեղի ունեցածի պատճառով Սուլուսարայում և ևս երկու շրջանում 1 օրով դադարեցվել են դպրոցների աշխատանքները։
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:&nbs...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել
Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել և գրել.«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունե...