Ծառուկյանը ասել է, թե ինչքան է վաստակել Օլիվեյրայի հետ մենամարտից հետո
Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարից հետո խոսել է իր հոնորարի մասին:
Մենամարտից առաջ ամերիկյան մամուլը գրել էր, որ Արման Ծառուկյանի մաքուր հոնորարը կկազմի 164 հազար դոլար։
РБК-ի հարցին` արդյոք ճիշտ է, որ Օլիվեյրայի հետ մենամարտի համար 164 հազար դոլար է վաստակել, Ծառուկյանը պատասխանել է. «Դա ճիշտ չէ։ Գրեթե կրկնակի ավելին»:
Ճշտող հարցին` ավելի քան 300 հազար դոլա՞ր, պատասխանել է. «Ստացվում է ՝ այո։ Փողը կգա, կտեսնենք»:
Ծառուկյանը նաև նշել է. «Ոչ ոք ճշմարտությունը չի գրում: Ոչ ոք չգիտի, թե ով որքան է վաստակում: Նախավերջին մենամարտում ես ավելի շատ վաստակեցի, քան հիմա։ Պայմանագրում կան նաև տարբեր կետեր՝ ժամկետից շուտ է ավարտել մարտը, թե ժամկետից ուշ»:
Կիրակի գիշերը կայացած UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է UFC-ի մինչև 70 կգ քաշային նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային:
Նմանատիպ հոդվածներ
Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։ Այս...
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխար...
Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։ «Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք մտանք պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթ...