Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի և համա-ամերիկյան քառակի չեմպիոն, օլիմպիական և եվրոպական խաղերի մեդալակիր ֆրենկ Չամիզոն:
«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես մրցում էին նրանց տանը, և նրանք գնել էին ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մենամարտերը վարում էր նույն մրցավարը (Ալեքսեյ Բազուլին)։
Ես հասա եզրափակիչ, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որն ինձ հիշեցնում է շատ տարիներ առաջվա բռնցքամարտը։ Եվ հետո, այո, ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար: Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ կշռման ժամանակ։
Ես նրանց ուղարկեցի հեռու, քանի որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։ Հեշտ չէ խաթարել իմ ինքնությունը: Ես վառ պացույց եմ, ուղղակի նայեք իմ մենամարտը: Ես այնքան զզված եմ, որ չեմ զգում, որ ես խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրենկ Չամիզոն:
Իտալացի ազատ ոճի ըմբիշ ֆրանկ Չամիզոն Բաքվում ընթացող որակավորման մրցաշարում ադրբեջանցի մարզիկ Բայրամովի հետ պայքարել է օլիմպիական ուղեգրի համար: Գոտեմարտի ընթացքում Չամիզոյին պարբերաբար միավորներ չէին տալիս, իսկ Բայրամովը մեկ րոպեից ավել խուսափում էր պայքարից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթ...
ԻՊ-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերում
«Իսլամական պետությունը» սպառնացել է, որ ահաբեկչություններ կիրականացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների ֆուտբոլայի...
ՉԼ, քառորդ եզրափակիչ․ առաջին հանդիպման արդյունքները
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 - Ռուբեն...
Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտությ...