Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք ArmSports. am-ից։
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ «Միլանից»։
«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն:
Հենրիխը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանը ասել է, թե ինչքան է վաստակել Օլիվեյրայի հետ մենամարտից հետո
Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարից հետո խոսել է իր հոնորա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթ...
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխար...
ՉԼ, քառորդ եզրափակիչ․ առաջին հանդիպման արդյունքները
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 - Ռուբեն...