ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է:
Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչները:
Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ: Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:
Հիշեցնենք, որ 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ապրիլի 8-ին երկամարտի 401 կգ արդյունքով դարձել էր արծաթե մեդալակիր (185+216): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո էր ստացել պոկում վարժությունում եւ հրաժարվել հետագա պայքարից:





Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխար...
ՉԼ, քառորդ եզրափակիչ․ առաջին հանդիպման արդյունքները
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 - Ռուբեն...
ԻՊ-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերում
«Իսլամական պետությունը» սպառնացել է, որ ահաբեկչություններ կիրականացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների ֆուտբոլայի...
Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։ Այս...