Փոխհրաձգություն՝ Թբիլիսիի կենտրոնում. կան վիրավորներ
Թբիլիսիի Տ. Տաբիձե փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ վիրավորվել է, նրանք բոլորը հոսպիտալացվել են, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 13։00–ի սահմաններում:
Ականատեսների խոսքով՝ կրակողը դիմակավորված է եղել։ Նա կրակ է բացել մի երիտասարդի վրա, որը փողոցում շրջում էր թիկնազորով։ Թիկնապահը պատասխան կրակ է բացել եւ վիրավորել հարձակվողին։
«Ես լսեցի կրակոցների ձայներ։ Եղել է մոտ 7 կրակոց: Կրակողը գլխի շրջանում վնասվածք է ստացել, մյուս երկուսը, ովքեր պաշտպանվել են, վիրավորվել են թիկունքից: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,– պատմել է ականատեսը։
Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ։ Հանցագործության դրդապատճառներն անհայտ են։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտ...
ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են․«Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փո...
««Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր․ NEWS
Պայմանագրային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավո...