«Կորեայի ձոր»-ում շարունակում են շինարարական աղբ թափել. բնակիչները ահազանգում են
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող թաղամասում շարունակում են շինարարական աղբ թափել: Բնակիչները բողոքում են, որ ամեն օր մոտ 20 բեռնատար մեքենայով շինարարական աղբ է թափվում այն հատվածում, որտեղ ամիսներ առաջ նույն պատճառով ջրատար խողովակ էր պայթել: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է թաղամասի բնակիչ Սարգիս Հարությունյանը:
Նրա խոսքով, խողովակի պայթյունից ընդամենը մեկ շաբաթ անց, նույն բեռնատար մեքենաները հայտնվել են թաղամասում, և շարունակում են աղբը թափել այդտեղ:
Սարգիս Հարությունյանը պատմել է, որ մի քանի անգամ քաղաքապետարան է դիմել, այսօր էլ նաև ոստիկանություն: Ոստիկանությունից Սարգիսին հայտնել են, որ մեքենայի համարանիշով գտել են վարորդին, վերջինս էլ ասել է, որ այդ հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքեր են իրականացնում:
Թաղամասի բնակչին զարմացնում է այն փաստը, որ քաղաքաշինության կոմիտեում տեղյակ չեն իբրև թե վերակառուցվող ճանապարհի մասին: «Ասացին՝ աշխատանքները կասեցրել են, մինչև քաղաքապետարանից կճշտեն, էդ մարդը փաստաթուղթ ունի՞ նման աշխատանքներ իրականացնելու, թե ոչ:
Բայց ես շատ կասկածում եմ, որ վաղը նորից չեն բերելու»-ասել է Սարգիս Հարությունյանը: Բնակչի խոսքով՝ անգամ ինքն Ազգային ժողով է գնացել, խնդիրը ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորի:
Սկզբում դիմել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին: Վերջինս պատասխանել է, որ հարցն իր լիազորությունների տիրույթում չէ, սակայն խոստացել է մեկ շաբաթ անց զանգահարել, ու այդպես էլ չի զանգահարել:
Սարգիսը նաև դիմել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, սակայն նրան պատասխանել է վերջինիս օգնականը: Նա ասել է, որ ժողով են հրավիրել և որոշել մաքրել տարածքը:
«Նրանք չեն պատկերացնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը, էդպես որ ասում են, կարողանալու՞ են մաքրել»,-ասել է Սարգիս Հարությունյանը, և հավելել, որ մինչ հիմա խնդիրը չի լուծվել:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:&nbs...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...