Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին
«Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնը Երևանին նվիրաբերեց Կասկադ համալիրի վերնամասում գտնվող 5105 քմ հողամասերը և դրանցում առկա շինությունները: Նվիրատվություն ընդունելու որոշումն այսօր ընդունվեց ավագանու նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ անշարժ գույքերը նվիրաբերվում է Երևանին պայմանով, որ նշված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ 2022 թ.–ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը քաղաքապետարանին էր նվիրաբերել 11.3 հա չկառուցապատված տարածք։
«Երևան համայնքը հայտնել էր պատրաստակամություն ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին մասում կառուցապատման աշխատանքները` ապահովելով աստիճանների ու շարժասանդուղքների կապը վերևի հուշարձանի աստիճաններին։ Այսօր քննարկվող հողամասները դրան կից հատվածներ են», –ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե նվիրաբերությամբ ընդունվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ ոչ նորմատիվային տեսանկյունից, ոչ ճարտարապետական տեսանկյունից չեն կարող նախատեսվել։ Ըստ նրա՝ այնտեղ նաև որպես մշակութային հուշարձան սահմանափակումներ կան
Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ եթե նվիրաբերության պայմանները խախտվեն, նվիրաբերողը կարող է այն ետ պահանջել. «Եթե 100 տարի հետո լինի քաղաքային իշխանություն, որ այդ պայմանի հետ համաձայն չի լինի, նվիրաբերողն իր հողամասը պարզապես ետ կվերցնի»։
Նմանատիպ հոդվածներ
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
Վրաստան մտնելուց հունիսի 1-ից առողջության պարտադիր ապահովագրության մասին մանրամասներ
2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՊՆ խոսնակը` «Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Սյունիքի մարզում «Ուրալ» մակնիշի մեքենայով զինծառայողների ձորն ընկնելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի...