Վրաստան մտնելուց հունիսի 1-ից առողջության պարտադիր ապահովագրության մասին մանրամասներ
2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն, ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան՝ անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը:
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը: Այնինչ, համապատասխան իրազեկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով, թե հատկապես ամռանը ՀՀ որքան քաղաքացի է մեկնում Վրաստան: Ըստ վիճակագրության, միայն 2023 թվականին այդ թիվը եղել է մոտ 900 հազար:
Առավոտից Auroranews-ը փորձում է կապ հաստատել այս հարցում շահագրգիրռ մարմինների և պատկան կառույցների հետ: Սկսեցինք ՀՀ ԱԳ նախարարությունից: Քանի որ զանգերն անպատասխան էին, կապ հաստատեցինք Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, որտեղից մեզ ուղղորդեցին հյուպատոսկան բաժին և միակ բանը, որ ասացին, այն է, որ որոշումից տեղյակ են և այս պահին սպասում են պաշտոնական տվյալների: ՀՀ ԱԳՆ-ի վրացական բաժին կատարած մեր զանգերը ևս մնացին անպատասխան: ԱԳՆ մամուլի խոսնակը Auroranews-ին ասաց, որ երբ հստակ լինի, կտեղեկացնեն:
Auroranews-ը դիմեց Վրաստանում իր գոծընկերներին, որոնք մեզ փոխանցեցին TBC insurance կայքը, որտեղ հնարավոր է օնլայն առողջապահական ապահովագրություն կատարել, սակայն այն երկլեզու է, վրացերեն և անգլերեն: Անհրաժեշտ է ժամանակ հատկացնել, որպեսզի հասկանալի լինի ինչպես կատարել ապահովագրությունը:
Ինչևէ, խուճապի չենք մատնվում, հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության ապահովագրության պարտադիր որոշումը ուժի մեջ մտնելու օրենքից, մենք այս հարցում մեր ձեռքը կպահենք զարկերակի վրա, և նոր տեղեկություն լինելու դեպքում կհայտնեք:
Նմանատիպ հոդվածներ
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՊՆ խոսնակը` «Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Սյունիքի մարզում «Ուրալ» մակնիշի մեքենայով զինծառայողների ձորն ընկնելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի...
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...